Հորիզոն: Գրականական հանդես

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Հանդես Բնօրինակի անվանում՝  Հորիզոն: Գրականական հանդէս Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Հորիզոն: Գրականական հանդէս / Հրատարակիչ՝ Փ. Վարդազարեանց. գիրք 1. - Թիֆլիզ, 1894, տպարան Յովհաննէս Մարտիրոսեանցի: Շապիկը նոր է, դարչնագույն երանգով կոշտ թղթից: Առաջին կազմերեսին տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները: Տիտղոսաթերթի ներքևի աջ մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը, վերևի մասում՝ Նվարդ Թումանյանի ինքնագիրը սև թանաքով՝ «Նվարդ, 1924 թ.»: Վերջին էջ 246-ին հաջորդող էջի դարձերեսին կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի կապույտ թանաքով կնիքը: Էջեր 83-96, որոնց վրա տպագրված են Բայրոնի «Չայդ Հարոլդի երգը» Թումանյանի թարգմանուրյամբ և Թումանյանի «Քաջերի կյանքից» պատմվածքը, գրքից հանված են: Գիրքը վերականգնված է: Կազմող՝  հրատարակիչ` Փ. Վարդազարյան Էջ՝  246 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1894 Լայնություն (սմ)՝  15,2 Երկարություն (սմ)՝  21,8 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/1021