Հորիզոնական փունջ

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Կերպարվեստի ժամանակակից այլ ձևեր Տեսակ/ժանր՝  Կոլաժ Թանգարան՝  Սերգեյ Փարաջանովի թանգարան Նկարագրություն ՝  Պահարանի դռնակի /ապակյա վիտրաժը պահպանված է/ հակառակ կողմում հարմարեցված հնամաշ հայելու վրա , պատկերված է ծաղկամանի մեջ դրած փունջ, որը տարածվում է հայելու ամբողջ մակերեսով. փունջը պատրաստված է ճենապակու, ամգույն, կապույտ ապակու, բյուրեղապակու, հայելու բեկորներից, տարբեր չափի ու նյութի կոճակներից, պլաստմասսայի մասերից, տանածառի ջարդված եւ անվնաս խաղալիքներից, խեցիներից, գնդասեղներից, մատնոցից եւ այլն: Հայելին առնված է ոսկեզօծ երիզով սեւ ներկված "շրջանակի" մեջ: Հեղինակ՝  Ս. Փարաջանով / 1924-1990 / Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1987 Չափս՝  38.5 x 102 x 8 սմ Նյութը՝  հայելի, ապակի, ճենապակի, բյուրեղապակի, փայտ, պլաստմասսա, խեցի Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՍՓ Հիմնական հաշվառանիշ՝  22