Հուշադրամ

Թեմա՝  Առևտրի, փոխանակման, ֆինանսական միջոցներ Ենթաթեմա՝  Առևտրի պարագաներ Տեսակ/ժանր՝  Մետաղադրամ Թանգարան՝  «Ցեղասպանության թանգարան ինստիտուտ» հիմադրամ Նկարագրություն ՝  Դիմերեսին՝ “Կարմիր խաչի” հիմնադիր Կլարա Բարտոնի դիմապատկերն է, նրա վրա կրկնակի պատկեր՝ տղամարդը նստած է հատակին, իսկ Կ.Բարտոնը նրան ջուր է տալիս: Հուշադրամի աջ կողմում կիսաշրջանաձև գրված է “Clara Barton”, իսկ ստորին հատվածում՝ “150th anniversary of her birth 1821-1912”: Դարձերեսին՝ “Կարմիր խաչ” կազմակերպության շենքն է, որի առջև կանգնած է Կ.Բարտոնը: Ստորին մասում նկարած է փոքրիկ խաչ՝ “Founder American Red Cross” գրությամբ: Հուշադրամը ամրացված է կանաչ գույնի ստվարաթղթին, որի ներքևի հատվածում գրված է “American Red Cross & Friends of Clara Barton, 150th anniversary of her birth Clara Barton ”. Նյութը՝  պղինձ Տրամագիծ (սմ)՝  ø 3,7 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  <<Ցեղասպանության թանգարան ինստիտուտ>> հիմադրամ Շիֆր՝  ՀՑԹԻ Բաժնեհաշվառանիշ՝  163, 225