Հուշամեդալ « 75- Վիկտոր Համբարձումյան»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Նշաններ /շքանշան, մեդալ, կրծքանշան, տարբերանշան, դրոշմ, կնիք և այլն/ Տեսակ/ժանր՝  Հուշամեդալ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կազմված է իրար կից իննանկյուն-բազմանկյունաձև շրջանակներից, որոնց վրա վերադիր եղանակով ամրագրված են 2 մեծ դրվագազարդ շրջաններ: Մի երեսին գիտնականի դիմաքանդակն է, վերադիր գրություն՝ «75 Վիկտոր Համբարձումյան 1908»: Անունը գրված է նաև լատինատառ: Հաջորդ երեսի շրջանակի վրա երիտասարդ մերկ տղամարդ է և մի աստղիկ: Վերադիր եղանակով հայատառ և լատինատառ գրված է «Բյուրականյան աստղեր»: Վարպետ՝  Հովսեփ Անդրանիկի Պապիկյան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1983թ. Նյութը՝  պղինձ Տրամագիծ (սմ)՝  10.5 Բարձրություն (սմ)՝  0.7 Նկարագրություն՝  Հուշամեդալը թողարկվել է աշխարհահռչակ գիտնական, ՀՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի նախագահ Վիկտոր Համբարձումյանի ծննդյան 75-ամյակի առթիվ: Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  4665/4 Բաժնեհաշվառանիշ՝  Դ-44