Հուշամեդալ «ԿԵՉԱՐԻՍ»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Նշաններ /շքանշան, մեդալ, կրծքանշան, տարբերանշան, դրոշմ, կնիք և այլն/ Տեսակ/ժանր՝  Մեդալ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Շրջանաձև է, մետաղյա: Դիմերեսին՝ կենտրոնում, շրջանակի մեջ պատկերված է «Գ» տառը, որի վերնամասում կիսաշրջանի մեջ փորագրած է «XI-XIII», կիսաշրջանակի ամբողջ երկարությամբ լատիներեն գրություն է«KECHARIS»:Գրությանը հաջորդում է հայերեն ու ռուսերեն «ԿԵՉԱՐԻՍ. КЕЧАРИС» գրությամբ մեկ այլ կիսաշրջան: Այնուհետև պատկերված է 12 կրկնակի խորան: «Գ» տառից բեկվում են 12 ճառագայթներ դեպի հուշամեդալի ներքևի հատված, որոնց վրա գրված է «ԱԲԳԴԵԶԷԸԹԺԱԲ»: Դարձերեսին պատկերված է եղնիկը ճանկերում բռնած ու թևերը բացած արծիվ,որի թևի տակ վարդյակ կա, իսկ նեքևում՝ կեռմանաձև կիսաշրջան: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1970-ական թթ. Նյութը՝  մետաղ Տրամագիծ (սմ)՝  6 Նվիրատու՝  Լ. Բարսեղյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  8290/3 Բաժնեհաշվառանիշ՝  Դ-90