Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Նշաններ /շքանշան, մեդալ, կրծքանշան, տարբերանշան, դրոշմ, կնիք և այլն/
Տեսակ/ժանր՝
Հուշամեդալ
Թանգարան՝ «Ցեղասպանության թանգարան ինստիտուտ» հիմադրամՆկարագրություն ՝
Դիմերեսին հետին պլանում պատկերված է Արարատ լեռը, Մեծ եղեռնի հուշահամալիրը, մի խումբ գաղթականներ, ներքևում՝ Հայաստան լեռնաշխարհի քարտեզը, հուշամեդալը երիզված է «1915-2015, 100th anniversary of the Armenian Genocide» գրությամբ:
Դարձերեսին պատկերված է Սարդարապատի հուշահամալիրը և հսկա խաչ, երիզված է «100 ամեակ Հայոց Մեծ Եղեռնի» գրությամբ,
մեդալը ունի շրջանակ (օրգանական ապակի, 8,5x 8,5 x 1,9 սմ), որի վրա գրված է Մխիթարեան Միաբանութիւն:
Նյութը՝ մետաղ և օրգանական ապակիՆվիրատու՝ Մխիթարյան ՄիաբանությունՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
<<Ցեղասպանության թանգարան ինստիտուտ>> հիմադրամ
Շիֆր՝
ՀՑԹԻ
Բաժնեհաշվառանիշ՝
274, 286