Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Նշաններ /շքանշան, մեդալ, կրծքանշան, տարբերանշան, դրոշմ, կնիք և այլն/
Տեսակ/ժանր՝
Հուշամեդալ
Թանգարան՝ «Ցեղասպանության թանգարան ինստիտուտ» հիմադրամՆկարագրություն ՝
Դիմերեսին պատկերված է բարձրադիր արծիվ՝ հենված թրի երախակալին: Այն խորհրդանշում է մեր ժողովրդի անկոտրում կամքը՝ զենքով պայքարելու իր արդար իրավունքը և ահեղ դատաստանի ենթարկելու իր թշնամիներին: Մեդալի վրա առկա է «Հանուն արդարության Նեմեսիս» կիսալուսնաձև գրություն: Դարձերեսին պատկերված է Արարատ լեռը՝ ծագող արևով:
Հուշամեդալը հետմահու տրվել է Սողոմոն Թեհլիրյանին՝ 03.06.2016թ. «Վան-Վասպուրական» հայրենակցական հասարակական կազմակերպության կողմից:
Հեղինակ՝ Էդուարդ Սեդրակյան (Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ)Նյութը՝ արծաթ, ոսկեզօծՔաշ (գր)՝ 45 գրամՏրամագիծ (սմ)՝ 53 մմՀաստություն (սմ)՝ 3մմՆվիրատու՝ Ռոմիկ ՀովնանյանՍտեղծման/Արտադրման վայրը՝ ՀՀ, ք. ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 2016Նկարագրություն՝ Հուշամեդալը հետմահու տրվել է Սողոմոն Թեհլիրյանին՝ 03.06.2016թ. «Վան-Վասպուրական» հայրենակցական հասարակական կազմակերպության կողմից:Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
<<Ցեղասպանության թանգարան ինստիտուտ>> հիմադրամ
Շիֆր՝
բ-5
Բաժնեհաշվառանիշ՝
396