Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Նշաններ /շքանշան, մեդալ, կրծքանշան, տարբերանշան, դրոշմ, կնիք և այլն/
Տեսակ/ժանր՝
Հուշամեդալ
Թանգարան՝ Երևան քաղաքի պատմության թանգարանՆկարագրություն ՝
Հուշամեդալ միջազգային ֆիլատելիստական ցուցահանդեսի- դիմերեսին Արգիշտի Առաջինի դիմապատկերն է, որից ներքև գրված է ցուցահանդեսի անցկացման օրը՝ «25-27.10.2018 Երևան»: Ձախ կողմում ոճավորված սեպագիր արձանագրություն է, աջ կողմում՝ ֆիլատելիստական ցուցահանդեսի լոգոն: Այս ամենը շրջանաձև երիզված է, որից դուրս գրված է՝ «Միջազգային ֆիլատելիստական ցուցահանդես»: Դարձերեսի վերնամասում Երևանի հատակագիծն է և Երևան 2800-ի լոգոն, որից ներքև վեր է խոյանում Երևանի քաղաքապետարանի շենքը, որից էլ ներքև անգլերենով գրված է՝ «International philatelic exhibition»: Ներքևում Երևանի համայնապատկերն է՝ Արարատ լեռան խորապատկերին, վրան հայերեն և անգլերեն գրված է՝ «Երևան 2800»: Ունի դիպլոմ: Հուշամեդալը դրված է քառանկյունաձև փայտե տուփի մեջ: Ոսկեզօծ շրջանաձև հուշամեդալով պարգևատրվել է Երևանի պատմության թանգարանը Միջազգային ֆիլատելիստական ցուցահանդեսի աշխատանքներին մասնակցելու համար:
Ստեղծման/Արտադրման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 2018 թ.Նյութը՝ վանակատ, մետաղՏրամագիծ (սմ)՝ 8 սմՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԵՔՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ՄՄ 17766-9