Հուշամեդալ՝ նվիրված Ա. Բ. Ալեքսանյանի անվան ինստիտուտի 50-ամյակին

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Նշաններ /շքանշան, մեդալ, կրծքանշան, տարբերանշան, դրոշմ, կնիք և այլն/ Տեսակ/ժանր՝  Հուշամեդալ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Հուշամեդալ՝ նվիրված Ա. Բ. Ալեքսանյանի անվան ինստիտուտի 50-ամյակին- դիմերեսին ռուսերեն հապավումով գրված է ինստիտուտի անվանումը. «ЭВиМП», որից վերև պատկերված է ինստիտուտի մանրադիտակը: Դարձերեսին «Ա. Բ. Ալեքսանյանի անվան Համաճարակաբանության, վիրուսաբանության և բժշկական մակաբուծաբանության գիտահետազոտական ինստիտուտ»-ի հիմնադրման 50-ամյակի թվականներն են՝ 1923-1973 թթ., կենտրոնում՝ Արարատ լեռը, որից ներքև պատկերված են իրար միացող երկու հասկեր: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1973 թ. Նյութը՝  պղինձ Տրամագիծ (սմ)՝  6 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 17461