Հուշամեդալ«ՀՍՀ 50»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Նշաններ /շքանշան, մեդալ, կրծքանշան, տարբերանշան, դրոշմ, կնիք և այլն/ Տեսակ/ժանր՝  Հուշամեդալ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Սևադապատ, շրջանաձև, տափակ է, երկու երեսները՝ պատկերազարդ: Մի երեսին՝ ճառագայթող արևի ֆոնի վրա, փորագրված է «50» նիշը, որի «0» նիշի մեջ պատկերված է փոքրիկ վարդյակ: «50»-ի շուրջը տպագիր հայերենով առկա է «Հոկտեմբերյան սոցիալիստական հեղափոխության տարի» գրությունը: Հուշամեդալի մյուս երեսին՝ կենտրոնում, կանգնած պատվանդանին Վ.Ի.Լենինի պատկերն է: Նրանից ձախ մուրճը ձեռքին բանվոր է, իսկ աջ՝ զամբյուղը ուսին կոլտնտեսական կին: Ներքևում պատկերված է խաղողի զույգ ողկույզ և նռնենու ճյուղ: Արտադրողի անվանումը՝  Երևանի հուշանվերների ֆաբրիկա Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1967թ. Նյութը՝  մելքիոր Տրամագիծ (սմ)՝  8 Նվիրատու՝  Աննա Մարգարի Կարապետյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7320/4 Բաժնեհաշվառանիշ՝  Դ-72