Հուշարար: Թատերական-գրական-գեղարվեստական պատկերազարդ ալմանախ, գիրք Գ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ալմանախ Բնօրինակի անվանում՝  Յուշարար: Թատերական-գրական-գեղարւեստական պատկերազարդ ալմանախ, գիրք Գ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Խմբագիր-հրատարակիչ՝ Ա. Վրոյր. Յուշարար: Թատերական-գրական-գեղարւեստական պատկերազարդ ալմանախ, Գ. շրջան, գիրք Գ. - Թիֆլիս, 1913, տպարան «Կուլտուրա», Բարօնսկ. 14: Շապիկը հարդագույն կոշտ թղթից է: Առաջին կազմերեսը նկարազարդ է, վրան տպագրված են վերանգիրն ու այլ տվյալները: Վերջին կազմերեսին տպագրված է հրատարակչի ազդագիրը: Էջ 1-ի վերևի լուսանցքում՝ ձախից, կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Էջերին կան սև-սպիտակ նկարներ, պատկերներ: Կազմերեսները խունացած են, կռնակի հատվածը՝ թեթև մաշված: Հեղինակ՝  խմբ.-հրատ.` Ա. Վրույր Նյութը՝  թուղթ Էջ՝  48, 10, 3 Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1913 Լայնություն (սմ)՝  17,2 Երկարություն (սմ)՝  26,2 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/1036-3