Հուշարձան Մ. Պեշիկթաշլյանի: Մեծ բանաստեղծին կյանքն ու գործերը

Հուշարձան Մ. Պեշիկթաշլյանի: Մեծ բանաստեղծին կյանքն ու գործերը

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Յուշարձան Մ. Պէշիկթաշլեանի: Մեծ բանաստեղծին կեանքն ու գործերը Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Ա. Պիպէռճեան. Յուշարձան Մ. Պէշիկթաշլեանի: Մեծ բանաստեղծին կեանքն ու գործերը: Ճոխացած բազմաթիւ գրական, կենսագրական կարեւոր ծանօթութեամբք եւ զարդարուած վեց գեղատիպ լուսանկարներով. - Կ. Պոլիս, 1914, տպագրութիւն Արշակ Կարօեան: Շապիկը բաց մանանեխագույն երանգով կոշտ թղթից է: Առաջին կազմերեսին տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները, ներքևի աջ մասում կա «Պ. Պալենց» կարմիր թանաքով կնիքը: Տիտղոսաթերթի վերևի աջ մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի կարմիր թանաքով կնիքը, իսկ ներքևի աջ մասում՝ «Պ. Պալենց» կարմիր թանաքով կնիքը: Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի կարմիր թանաքով կնիքը կա նաև էջ 212-ին հաջորդող էջի դարձերեսին: Գրքում կան սև-սպիտակ նկարներ, պատկերներ: Գիրքն ամբողջովին մասնատված է: Հեղինակ՝  Պիպեռճյան Ա. Էջ՝  (Ա-Գ), 212 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1914 Լայնություն (սմ)՝  12,8 Երկարություն (սմ)՝  19,2 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/122