Հուշեր Կարո Հասան-Փաշայանի

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փաստաթղթեր Տեսակ/ժանր՝  Հուշ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Հուշերի հեղինակն է Սարդարապատի ճակատամարտի մասնակից 5-րդ գնդի սպա Մարտին Մարտիրոսյանը։ Նա պատմում է ճակատամարտի հրամանատարներից մեկի՝ Կարո Հասան- Փաշայանի մասին, որը Սովետական կարգեր հաստատելուց հետո էլ մնաց զինվորական ծառայության մեջ և նշանակվեց կարմրադրոշ գումարտակի հրամանատար։ Կարո Հասան- Փաշայանը հայ նշանավոր հրամանատարներից, զինվորականներից է, - այսպիսին է նրա մասին մարշալ Բաղրամյանի կարծիքը։ Հուշերում Մ, Մարտիրոսյանը հիշատակում է Հ․ Բաղրամյանի նամակը գրված Հասան Փաշայանի դստերը, որը ցանկացել է իմանալ իր հոր մասին։ Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1970-ական թթ. Նվիրատու՝  Մարտին Մարտիրոսյան Չափս՝  15.4*18.5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  4067/6 Բաժնեհաշվառանիշ՝  Փ-56