Հ.Պարոնյանի «Բաղդասար աղբար» պիեսի նկարազարդում 1983

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Տպագրական գրաֆիկա Տեսակ/ժանր՝  Դիմանկար Թանգարան՝  Ժամանակակից արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Հեռվում աղոտ ուրվագծվող, բարձր աշտարակներով շինությունների և երկնաքերերի ֆոնին ` ապշահար տղամարդու ֆիգուր ¾ դիրքով, մինչ ազդրերը հատվածով: Տղամարդու մարմնի դիրքը դեպի առաջ ձգված և խուճապ արտահայտող ժեստերը` հուշում են վազքի գործողություն: Գլխին բարձր թասակ, մեծ քթով, թավ բեղերով և զարմանքից լայն բացված աչքերով: Ձախ ձեռքը սեղմած երեսին, աջ ձեռքը անձրևանոցով առաջ պարզած: Տղամարդու թիկունքում, հորինվածքի ուղղահայաց եզրով, իրար վրա պատկերված կիսադեմով տղամարդկանց գլուխներ: Բոլորը թասակներով, մեծ քթերով, բեղերով: Նրանցից երկուսը` ներքևից առաջին և վերևից երկրորդը նաև մորուքով: Հեղինակ՝  Յուրի Արամի Բաղդասարյան (1952) Նյութը՝  օֆորտ Չափս՝  18,5x13 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵԺԱԹ Հիմնական հաշվառանիշ՝  ԵԺԱԹ-772/67ա