«Հրաչյա Ներսիսյանի ծննդյան 90-ամյակի հուշ-երեկո»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փաստաթղթեր Տեսակ/ժանր՝  Ազդագիր Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Ազդագիրը նվիրված է ՍՍՀՄ ժող․ արտիստ Հրաչյա Ներսիսյանի ծծննդյան 90-ամյակի հուշ-երեկոյին։ Վերևի ձախ անկյունում պատկերված է Գ․ Սունդուկյանը աջ մասում կա գրություն ՀՍՍՀ Կուլտուրայի մինիստրության Գ․ Սունդուկյանի անվան աշխատանքային Կարմիր դրոշի շքանշանակիր պետական ակադեմիական թատրոն, կենտրոնում պատկերված է Հր․ Ներսիսյանը՝ քաղաքացիական հագուստով։ Նկարի աջ և ձախ մասում նշված է ապրիլի 27-ին, ներքևում՝ տեղի կունենա Հր․ Ներսիսյանի ծննդյան 90-ամյակին նվիված հուշ-երեկո։ Նեքևի աջ անկյունում նշված է ՀՍՍՀ Կուլտուրայի մինիստրություն Հայաստանի թատերական գործիչների միություն Գ․ Սունդուկյանի անվան թատրոն։ Ազդագրի ներքևում նշված է կենտրոնական մասում թատրոնի գեղարվեստական ղեկավար ՍՍՀՄ ժող․ արտիստ ՍՍՀՄ և ՀՍՍՀ պետական մրցանակների դափնեկիր՝ Հրաչյա Ղափլանյան։ Աջ անկյունում սկիզբը ժամը 19։30-ին։ Ձախ անկյունում տպարանի հասցեն է տպաքանակով։ Գրությունների համար օգտագործվել են սպիտակ, դարչնագույն, սև և մանուշակագույն երանգներ։ Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1988թ․ Նվիրատու՝  հայ–թատերական ընկերություն Չափս՝  56*92 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7327/2 Բաժնեհաշվառանիշ՝  Փ-241