Հրավիրակ Արարատյան

Հրավիրակ Արարատյան

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Հրաւիրակ Արարատեան Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Յօրինեալ ի չափս հայկականս ի Մկրտչէ Խրիմեան Վանեցիոյ. Հրաւիրակ Արարատեան (Նուագ 1-4). Ի խնդրոյ եւ յարդեանց մեծարու Յովհաննէս աղայի Կարապետեան Այվատեանց ի հայրապետութեան Տ. Տ. Ներսիսի Աստուածընտիր եւ Սրբազան Կաթուղիկոսի ամենայն հայոց եւ ի պատրիարքութեան Սրբոյ Երուսաղէմի Տ. Յովհաննու առաքելաշնորհ արքեպիսկոպոսի. - Ի Կոստանդնուպօլիս, 1850, ի տպարանի Յովհաննու Միւհէնտիսեան: Կազմը կոշտ է, ամուր ստվարաթղթից: Կազմերեսները պատված են ողորկ գունազարգ թղթով՝ կանաչ-զմրուխտագույն ու աղյուսագույն մանր կլորավուն նախշերով: Կռնակը նեղ է, մուգ դարչնագույն կաշվից: Առաջին կազմերեսի դարձերեսին, անվանաթերթի վերևի մասում և տիղոսաթերթի ներքևի աջ անկյունում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը, իսկ վերջին էջ 96-ին հաջորդող էջի դարձերեսին՝ կապույտ թանաքով կնիքը: Գիրքն ունի երկու էջագրություն՝ 37 և 96 էջերով: Կազմերեսները և կռնակը խունացած են: Հեղինակ՝  Խրիմյան Հայրիկ Էջ՝  37; 96 Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ, կաշի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1850 Լայնություն (սմ)՝  18,5 Երկարություն (սմ)՝  25,4 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/15