Հրավիրատոմս

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փաստաթղթեր Տեսակ/ժանր՝  Հրավիրատոմս Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Ուղղանկյուն է, երկփեղկ: Դիմերեսին ուղղանկյուն շրջանակի մեջ պատկերված է ՀՀ Հրապարակի շենքը, Օպերայի շենքը, Եկեղեցի, Սասունցի Դավթի արձանը և մարդիկ, ներքևում հայերեն և ռուսերեն լեզուներով գրված է Ցուցահանդես-Выставка: Ունի երկփեղկ միջուկ, որի մեջ աջ և ձախ փեղկերին հայերեն և ռուսերեն լեզուներով գրված է Էրեբունի-Երևան-84 և կազմակերպված ‹‹Երևանը և երևանցիները›› ցուցահանդեսի հրավերի տեքստը: Նյութը՝  ստվարաթուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1984թ. Լայնություն (սմ)՝  10.2 Բարձրություն (սմ)՝  21.5 Նվիրատու՝  Էրեբունի-Երևան-84 տոնակատարության կազմկոմիտե Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  5715/ա,բ Բաժնեհաշվառանիշ՝  Փ-140