Հրավիրատոմս

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փաստաթղթեր Տեսակ/ժանր՝  Հրավիրատոմս Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Ուղղանկյուն է, երկփեղկ, ունի երկփեղկ միջուկ: Դիմերեսին պատկերված է տղամարդու դիմանկար, ներքևում գրված է՝ Ս.Տ.Երեմյան, С.Т.Еремян: Ներսում ձախ փեղկին Լ.Բարսեղյանին ուղղված տեքստ է՝ ՀՍՍՀ ԳԱ պատմության և արևելագիտության ինստիտուտները նրան հրավիրում ե ն մասնակացելու ՀՍՍՀ ԳԱ ակադեմիիկոս, գիտության վաստակավոր գործիչ, պատմաբան գիտությունների դոկտոր Սուրեն Տիգրանի Երեմյանի ծննդյան 70 և գիտական-հասարակական գործունեության 50-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին մասնակցելու: Նիստի ծրագիրը՝ միջուկին: Հոբելյարի կենսագրությունը է գրված հայերեն և ռուսերեն լեզուներով: Դարձերեսին գրված է՝ ‹‹Заказ 232 Типография Изд. АН Арм. ССР, Ереван,....24››: Նյութը՝  ստվարաթուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1978թ. Լայնություն (սմ)՝  1. 13.7, 2.13.7 Բարձրություն (սմ)՝  1. 20.2,2.20 Նվիրատու՝  Հրաչյա Մարգարյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  8047/2 Բաժնեհաշվառանիշ՝  Փ-258