ձայնագրություն__«Ե. Չարենցի Գեղամ եղբոր կին` Մարիա Անդրեեւնա  Սղոմոնյանի հուշը Ե. Չարենցի մասին»

ձայնագրություն__«Ե. Չարենցի Գեղամ եղբոր կին` Մարիա Անդրեեւնա Սղոմոնյանի հուշը Ե. Չարենցի մասին»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տեսա-ձայնային միջոցներ, սարքավորումներ Տեսակ/ժանր՝  Ձայներիզ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Մարիա Սողոմոնյանի թարգմանված ձայնագրությունը հրատարակված է բանասիրական գիտ. դոկտոր, պրոֆեսոր` Դավիթ Գասպարյանի «Հուշեր Չարենցի հետ» գրքում /Եր. «Նաիրի» 1997, էջ`22/: Մարիա Անդրեեւնան Ե. Չարենցի հետ ծանոթացել է Դոնի Ռոստովում իրնեց տանը, երբ Չարենցը Մոսկվայից հայրենիք է վերադարձել, Մայակովսկու մահից հետո` 1930-ին: Չարենցի մոտ է եղել «Մայակովսկին մահվան մահճում» Սերգեյ Մերկուրոի պատրաստած գիպսե քանդակը, հիշում է Մարիան: Ունեցել են Չարենցից շատ նամակներ, լուսանկարներ, բայց դրանք չեն պահպանվել: Տարիներ անց Մոսկվայում Չարենցի զբաղեցրած բնակարանում հանդիպել է մոսկովյան եւ ուրիշ գրողների, որոնք նշել են Չարենցի գրական ստեղծագործության հրատարակությունը: Մարիան նշում է, որ Չարենցը շատ է սիրել մորը եւ քնքշությամբ է խոսել նրա մասին, օգել նրան ոչ սիստեմատիկ: Երբ մեծ գումար է ստացել, մեծագույն մասը նրան է հատկացրել: Չարենցը լավ է վերաբերվում նրան: ՀՖ313 (423), 314 (424), 315 (425) գույքահամարների ձայնագրություններն արված են մեկ ձայներիզի վրա: Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  424 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ 314