Ձայնապնակ «Դիմանկար», «Առավոտ և երեկո»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տեսա-ձայնային միջոցներ, սարքավորումներ Տեսակ/ժանր՝  Ձայնապնակ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Տափակ, սկավառակ, որի երկու կողմերը երաժշտական ձայնագրություն են պարունակում՝ սպիրալաձև, արտաքին եզրից դեպի ներս պտտվող ակոսիկի մեջ ստեղծված խազերի միջոցով: Ձայնագրված են. 1. «Դիմանկար» /տանգո/, 2. «Առավոտ և երեկո», կատարում են Էդիտ և Լեոնիդ Ուտյուսովները՝ ջազային նվագախմբի ուղեկցությամբ: Կատարող՝  Էդիտ և Լեոնիդ Ուտյուսովներ, ջազային նվագախմբի ուղեկցությամբ Նյութը՝  Պոլիվինիլքլորիդ Արտադրողի անվանումը՝  Նոգինյան գործարան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Մոսկվա Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1950 թ. Տրամագիծ (սմ)՝  25 Հայտնաբերման ժամանակը՝  1983 թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  4698/68 Բաժնեհաշվառանիշ՝  ՀՄ-119