Ձայնապնակ «Հիասքանչ Երևան», «Աշուղ»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տեսա-ձայնային միջոցներ, սարքավորումներ Տեսակ/ժանր՝  Ձայնապնակ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Տափակ, սկավառակ, որի երկու կողմերը երաժշտական ձայնագրություն են պարունակում՝ սպիրալաձև, արտաքին եզրից դեպի ներս պտտվող ակոսիկի մեջ ստեղծված խազերի միջոցով։ Ձայնապնակի վրա ձայնագրված են՝ 1. երաժշտ. Ե. Սահառնու, խոսք գուսան Սերոբի «Հիասքանչ Երևան», 2. Ջիվանի «Աշուղ» երգը, կատարում է Սայաթ Նովայի անվան գուսանական երգի պետ. անսամբլը: Հեղինակ՝  երաժշտ. Ե. Սահառնու, խոսք գուսան Սերոբի , Ջիվանի Կատարող՝  Սայաթ Նովայի անվան գուսանական երգի պետ. անսամբլ Նյութը՝  Պոլիվինիլքլորիդ Արտադրողի անվանումը՝  Ապրելևյան գործարան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Մոսկվա Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1950 թ. Տրամագիծ (սմ)՝  25 Հայտնաբերման ժամանակը՝  1985 թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6720/ 4 Բաժնեհաշվառանիշ՝  ՀՄ-161