Ձայնապնակ «Սարի աղջիկ», «Խնդություն»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տեսա-ձայնային միջոցներ, սարքավորումներ Տեսակ/ժանր՝  Ձայնապնակ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Տափակ, սկավառակ, որի երկու կողմերը երաժշտական ձայնագրություն են պարունակում՝ սպիրալաձև, արտաքին եզրից դեպի ներս պտտվող ակոսիկի մեջ ստեղծված խազերի միջոցով։ Ձայնագրված են. 1. «Սարի աղջիկ», երաժշտությունը՝ Մ. Միրզոյանի, խոսք Լեռնունու, կատարում է Շողիկ Մկրտչյանը, նվագակցում է Հայկական ֆիլարմոնիայի Ժող. գործիքների անսամբլը, ղեկ Միրզոյան: 2. «Խնդություն», երաժշտությունը՝ Կ. Զաքարյանի, խոսքերը՝ Մ. Մելիքյանի: մենակատար՝ Շողիկ Մկրտչյան, նվագակցում է Հայկական Պետական ֆիլհարմոնիա, Ժող. գործիքների անսամբլը, ղեկ Միրզոյան: Հեղինակ՝  Մ. Միրզոյան, Մ. Մելիքյան Կոմպոզիտոր՝  Մ. Միրզոյան, Կ. Զաքարյան Նյութը՝  Պոլիվինիլքլորիդ Արտադրողի անվանումը՝  Նոգինյան գործարան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ռուսաստան Հայտնաբերման վայրը՝  Հայաստան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1960 թ. Տրամագիծ (սմ)՝  25 Հայտնաբերման ժամանակը՝  1987 թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6877/ 4 Բաժնեհաշվառանիշ՝  ՀՄ-168