Ձգան

Թեմա՝  Զենք Ենթաթեմա՝  Հրազեն Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Հիմքը երկաթե, երկարավուն, աղեղնաձև տափակ ձող է, որի երկու ծայրերում անցքեր են արված հրացանի խզակոթին ամրացնելու համար։ Հիմքը լայնացող մասում ունի երկու կիսակլոր ելուստներ։ Հիմքի միջնամասում արված են երկու երկայնական կտրվածք, որոնց մեջ ամրացված են ձգանները։ Ձգանները հիմքի վրա ամրանում են երկաթյա խորանարդաձև թմբիկի օգնությամբ։ Ձգանի վերին մասը՝ հիմքի վրա լայն թիթեղ է, որը ներքևից շարունակվում է աղեղնաձև տեսք ստանում՝ բուն ձգանն է։ Ձգանները շարժվում են մետաղալարե զսպանակի օգնությամբ։ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Տուլա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XXդ․ սկիզբ Նյութը՝  երկաթ Չափս՝  14x5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6824/1301 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԿ-2-554