Ձեռագործ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Ասեղնագործ իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Այլ Բնօրինակի անվանում՝  Ձեռագործ Թանգարան՝  «Ցեղասպանության թանգարան ինստիտուտ» հիմադրամ Նկարագրություն ՝  Մեզրեի (Խարբերդ) Հայ ավետարանական եկեղեցու ամբիոնի ծածկոցը 1915թ.: Խարբերդի միակ ավետարանական եկեղեցին է, որը կրում է Սուրբ Աստվածածին անունը, թուրքերն այն անվանում էին «Կզըլ քիլիսա»: Կաթնագույն մետաքսե կտորի վրա մուգ կարմիր թելով նախշազարդ հայերեն տառերով ասեղնագործված է հետևյալ գրությունը. «ԱՅՍ ՈՒՐԻՇ ԲԱՆ ՉԷ ԲԱՅՑ ՄԻԱՅՆ ԱՍՏՈՒԾՈՅ ՏՈՒՆԸ»:Ասեղնագործության տեսակը՝ հարթակար, լիցք: Տառերը եզերված են սև թելով: Ասեղնագործությունը (կաթնագույն կտորը) եզերված է 4սմ լայնությամբ մուգ կարմիր գույնի մետաքսե կտորով, ձեռքի կարով: Ունի ապակեպատ ուղղանկյունաձև շրջանակ։ Նյութը՝  կտոր (մետաքս), թել, ապակի, փայտ Չափս՝  25.5 x 20 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀՑԹԻ Բաժնեհաշվառանիշ՝  160