Թեմա՝
Հագուստ / հանդերձանք
Ենթաթեմա՝
Տղամարդու հանդերձանք
Տեսակ/ժանր՝
Գոտի
Թանգարան՝ «Ցեղասպանության թանգարան ինստիտուտ» հիմադրամՆկարագրություն ՝
Բրդյա գույնզգույն թելերով հյուսված, ճարմանդը կաշվից է՝ մետաղե երեք օղակներով, որոնցից մեկը չկա, գոտու մի ծայրը վերջանում է թելափնջով:
Գոտին գործել է Անթուրայի որբանոցի սան Հարություն Գրիգորի Ալբոյաճյանը, ծնված 1904թ. Հալեպի նահանգի Մարաշի գավառի Ֆընդըջըկ գյուղաքաղաքում: Անթուրայի որբանոցում Հարությունը բռնի կրոնափոխվում է և անվանափոխվում՝ դառնալով Շուքրու 585։ Շյուքրու-Հարությունն Անթուրայի որբանոցում գոտիններ է պատրաստել և: Իր հուշերում Հարություն Ալպոյաճյանը գրում է, որ առաջին անգամ, երբ որոշում է գոտի պատրաստել, թելերը վերցնում է մաշված գուլպաներից, իսկ որպես գործիք օգտագործում է լարից պատրաստված ասեղը: Պատանի որբի կողմից պատրաստված գոտիների համբավը տարածվում է որբանոցում և դրա սահմաններից դուրս, և Շյուքրուն սկսում է պատվերով աշխատել և անգամ դրամ վաստակել: Շյուքրու-Հարությունը՝ որպես հիշատակ, պահել է այդ գոտին, որը նրան հիշեցնում էր Անթուրայի թուրքական որբանոցում անցկացրած որբության դաժան օրերը:
Նյութը՝ բուրդ, կաշի, մետաղԼայնություն (սմ)՝ 6Երկարություն (սմ)՝ 172Նվիրատու՝ Անժելա ԱլբոյաճյանՍտեղծման/Արտադրման վայրը՝ Անթուրայի որբանոց, Օսմանյան կասյրությունՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1916-1918 թթ.Վարպետ՝ Հարություն Գրիգորի ԱլբոյաճյանՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ՀՑԹԻ
Բաժնեհաշվառանիշ՝
72ա