Ձեռագործ «Դավիթ Մարգարե»

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Ասեղնագործ իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Պատի զարդ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Քառանկյունաձև կանվայի վրա բրդյա գունավոր թելերով և ուլունքներով ասեղնագործված է տավիղ նվագող Դավիթ Մարգարեն: Երկու կողմերում ուլունքներով գրված են. «Ա և Հ տառերը, 1908 թ. 4/8»: Ռուս վաճառական Շատրովը, որի կինը հայուհի էր, 1908 թ. լինելով Երևանում ձեռք է բերել այս ձեռագործը: Նրա թոռը՝ Եկատերինա Իլինիչնան 1963 թ. Մոսկվայում ձեռագործը նվիրել է Մ. Մելիքյանին: Նյութը՝  Բուրդ, մետաքս Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հայաստան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1908 թ Չափս՝  70 x 55 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 1871