Ձեռք-թալիսման՝ «Աբասի ձեռք»

Թեմա՝  Չդասակարգված առարկաներ Ենթաթեմա՝  Չդասակարգված առարկաներ Տեսակ/ժանր՝  Մետաղական Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  ՁԵռք-թալիսման՝ «Աբասի ձեռք»- աջ ձեռքի վերարտադրություն է՝ մատերն առանձին-առանձին, բարակ, կլորավուն եզրագծով, բութը՝ կարճ, ուղիղ: Դիմային կողմը նախշազարդված է ամբողջությամբ բուսական և ծաղկային զարդապատկերներով, ափի կենտրոնական մասում՝ գրություն: Հակառակ կողմը հարթ է, միայն ափի մասում պատկերված է ոճավորված թռչուն՝ կտուցին ևս ոճավորված ճյուղ բռնած: Ձեռք-թալիսմանը նվիրել է իրանահայ ճարտարապետ, քանդակագործ Ռոստոմ Ոսկանյանը: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Պարսկաստան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դարի սկիզբ Նյութը՝  երկաթ Լայնություն (սմ)՝  6 սմ Բարձրություն (սմ)՝  13 սմ Նվիրատու՝  Ռոստոմ Ոսկանյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 17608-404