Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Փոստային կապի միջոցներ
Տեսակ/ժանր՝
Նամականիշ
Թանգարան՝ Հայաստանի ազգային գրադարանՆկարագրություն ՝
2005 թ. փետրվարի 21-ին շրջանառության մեջ է դրվել «Անապատացման դեմ պայքարի միջազգային օր» թեմային նվիրված նամականիշ, որի վրա պատկերված է ձեռքերով պաշտպանված ծաղիկը: Անապատացումը, որպես գլոբալ էկոլոգիական հիմնախնդիր, ներառում է շրջակա միջավայրում ընթացող անցանկալի, աղետաբեր գործընթացների ու դրանց հետևանքների ամբողջությունը: Անապատացման գործընթացներն՝ իրենց առանձնահատուկ դրսևորումներով, ներկայումս ընդգրկում են ՀՀ տարածքի մոտ 80% -ը: Հասկանալով խնդրի կարևորությունը՝ Հայաստանը 1994 թ. հոկտեմբերի 14-ին ստորագրեց ՄԱԿ-ի «Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիան: 2003 թ. տեղի ունեցավ Հայաստանում անապատացման դեմ պայքարի գործունեության ազգային ծրագրի հաստատումը: LG
Նյութը՝ Թուղթ, սանրավորՉափս՝ 2,5x4,2 սմՆկարիչ-Ձևավորող՝ Կոջոյան ԿարենՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 2005Նկարագրություն՝ Անապատացման դեմ պայքարի միջազգային օր: Անվանական արժեքը՝ 360 ՀՀ դրամՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ՀԱԳ
Բաժնեհաշվառանիշ՝
58-Նամ.