Ձեռքերով պաշտպանված ծաղիկը

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Նամականիշ Թանգարան՝  Հայաստանի ազգային գրադարան Նկարագրություն ՝  2005 թ. փետրվարի 21-ին շրջանառության մեջ է դրվել «Անապատացման դեմ պայքարի միջազգային օր» թեմային նվիրված նամականիշ, որի վրա պատկերված է ձեռքերով պաշտպանված ծաղիկը: Անապատացումը, որպես գլոբալ էկոլոգիական հիմնախնդիր, ներառում է շրջակա միջավայրում ընթացող անցանկալի, աղետաբեր գործընթացների ու դրանց հետևանքների ամբողջությունը: Անապատացման գործընթացներն՝ իրենց առանձնահատուկ դրսևորումներով, ներկայումս ընդգրկում են ՀՀ տարածքի մոտ 80% -ը: Հասկանալով խնդրի կարևորությունը՝ Հայաստանը 1994 թ. հոկտեմբերի 14-ին ստորագրեց ՄԱԿ-ի «Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիան: 2003 թ. տեղի ունեցավ Հայաստանում անապատացման դեմ պայքարի գործունեության ազգային ծրագրի հաստատումը: LG Նյութը՝  Թուղթ, սանրավոր Չափս՝  2,5x4,2 սմ Նկարիչ-Ձևավորող՝  Կոջոյան Կարեն Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  2005 Նկարագրություն՝  Անապատացման դեմ պայքարի միջազգային օր: Անվանական արժեքը՝ 360 ՀՀ դրամ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱԳ Բաժնեհաշվառանիշ՝  58-Նամ.