Ձեռքի հատիչ

Թեմա՝  Գյուղատնտեսական և ոչ արհեստագործական միջոցներ Ենթաթեմա՝  Պալեոլիթյան եւ բրոնզեդարյան քարի ունիվերսալ գործիքներ Տեսակ/ժանր՝  Ձեռքի հատիչ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Եռանկյունաձև, մի ծայրը՝ սուր, մյուսը՝ քիչ մշակված և լայն մակերեսով, որը ծառայում է՝ որպես բռնակ: Կրունկը ավելի փոքր է, տափակ: Ունի բեկոտման տեխնիկայով մշակված, հարթ մակերես, սուր կտրող կողեր: Նման տիպի քարե հատիչները պատկանում են Աշելյան ժամանակաշրջանին: Հայտնաբերման վայրը՝  Ֆանտան (Ջրաբեր Քյոնդար) Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  մ.թ.ա. 800000-100000 Նյութը՝  վանակատ (օբսիդիան) Լայնություն (սմ)՝  9 Երկարություն (սմ)՝  12 Նկարագրություն՝  Պեղումների ղեկավար՝ Փ. Պ. Լյուբին Հայտնաբերման ժամանակը՝  1963թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  1281/1 Բաժնեհաշվառանիշ՝  Հ-53