Ձերդ Մեծություն

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Կերպարվեստի ժամանակակից այլ ձևեր Տեսակ/ժանր՝  Կոլաժ Թանգարան՝  Սերգեյ Փարաջանովի թանգարան Նկարագրություն ՝  Սեւ, շագանակագույն, երկնագույն երանգներով ամսագրային թերթի վրա ոսկեգույն եւ երկնագույն թղթե կոլաժներ: Հիմքում երկհարկանի շենք՝ երկնագույն ապակիներով, սեւ ճառագայթաձեւ գմբեթով՝ շրջված դիրքով MILAN գրությամբ: Ներքեւում ոսկեգույն երանգներով հռոմեական արձանախմբի պատկեր երկու ֆիգուրաներով եւ մեկ ամֆորայով: Վերին ձախ անկյունում ոսկեգույն երանգներով կանացի ֆիգուր՝ հրեշտակի թեւերով, դափնեպսակով, աջից՝ երկնագույն երանգներով տղամարդու ֆիգուրա: Հեղինակ՝  Ս. Փարաջանով / 1924-1990 / Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1988 Չափս՝  27 x 18 սմ Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՍՓ Հիմնական հաշվառանիշ՝  133