Ձիթավաճառը և գեղեցկության թագուհին

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  LE VENDEUR D' HUILE ET LA REINE - DE - BEAUTÉ Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կազմը փափուկ, շուրջթղթյա, սպիտակ: Շապիկին՝ գունավոր թեմատիկ նկարազարդում է. վերին աջ անկյունում՝ կիսամերկ չինուհի հարդարանքի պահին, դիմացը՝ հայելի, կողքին՝զարդատուփ, ներքևի ձախ անկյունում՝ տղամարդ՝ փայտե ձողից ամրացված դույլերը ուսին, հետին պլանում՝ ծառ: Գրքի տվյալները գրված են սևով, վերևում և ներքևում՝ վարդագույնով: Հետևի շապիկին կարմիր ուղղանկյան մեջ կապույտով գրքերի ցանկ է՝ նույն հրատարակության: Նախանվանաթերթին՝ վերնագիրը, դարձերեսին՝ հեղինակի գործերի ցանկ, անվանաթերթին՝ գրքի տվյալները: Հեղինակ՝  Ֆորտյունի Պասկալ Էջ՝  336 Նյութը՝  Թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Փարիզ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  ա.տ. Չափս՝  12,1x19,1 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 5891