«Ձիթողցյանների նախկին տունը»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Նեգատիվ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Պատկերված է Ձիթողցյանների նախկին տունը: Այն երկուսուկես հարկանի է: Կենտրոնական մասում շքամուտքն է, որի վերևում՝ երկրորդ հարկի կախովի պատշգամբը: Շքամուտքից աջ ու ձախ դռներ են երևում: Աջ կողմի դռան մոտ սանդուղքներ կան: Առաջին հարկում՝ շքամուտքից աջ ու ձախ, երևում է վեցական պատուհան, երկրորդ հարկում՝ տասներեք: Պատուհանների կամարակապ մասերում բարձրաքանդակներ կան: Նյութը՝  լուսանկարչական ժապավեն Ստեղծման/Արտադրման վայրը՝  Լենինական Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1982թ. Չափս՝  9*5.5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  5592/10 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-272