«Ձիթողցյանների տունը՝ արևելյան կողմից»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Նեգատիվ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Պատկերված է Ձիթողցյանների տունը՝ արևելյան կողմից: Այն երկհարկանի շենք է՝ ներքնահարկով: Երևում են առաջին հարկի ութ պատուհանը և երկրորդ հարկի պատուհանների մեծ մասը: Առաջին և երկրորդ հարկերն իրարից բաժանում է ուղղահայաց, ատամանավոր նախշերով եզրագոտին: Երկրորդ հարկի պատին կա մետաղյա երեք ջրհորդան: Մայթի վրա երևում է էլեկտրական սյուն և ներքնահարկի մոտ՝ փայտե ցանկապատ, որի վերևում դուռ կա, դռան մոտ՝ լվացք: Նյութը՝  լուսանկարչական ժապավեն Ստեղծման/Արտադրման վայրը՝  Լենինական Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1982թ. Չափս՝  9*5.5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  5592/11 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-272