Ձկնորսներ

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Կենցաղային Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Նկարում ամբողջ մակերեսով պատկերված են մարդկային ֆիգուրներ աշխատանքի ժամանակ” Ձախից մորուքավոր մի տղամարդու կիսաֆիգուր է՝ կապույտ-թանաքագույն թևքերը ծալած վերնաշապիկով, ով կապտականաչ ջրից դուրս է քաշում գորշ շագանակագույն ուռկանը: Նրա հետևում սպիտակամորուք, կռացած մի տղամարդ է՝ հաստ ձողը ձեռքերում: Աջից երկու մերկ, շիկամորուս տղամարդկանց ֆիգուրներ են՝ թիկունքից պատկերված, կիսադեմով, ովքեր մինչև ազդրերը կանգնած են ջրի մեջ: Կողքին 6-7 տղամարդկանցից բաղկացած խումբ է՝ տաբատների ու բլուզների թևքերը ծալած: Նրանցից երկուսը մերկ են, մնացյալները կանգնած են նեղ շրջանով, ներքև նայելիս: Աջ մասում խոշոր պլանով երկու տղամարդ կա՝ ճիտքակոշիկներով, կանաչ, շագանակագույն տաբատով, նրանցից մեկը կիսամերկ է, մյուսը պուտավոր հագուստով: Նրանց հետևում կա ևս չորս տղամարդկային ֆիգուր, ծառերի կանաչ կատարներ, գորշ կապույտ երկինք, կանաչ-օքրայագույն ափ իր տնակներով: Դեմքերը հազիվ են ընթերցվում, գիրը ընդհանրական է: Հեղինակ՝  Յակովլև Ալեքսանդր Եվգենևիչ 1887-1938 Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  ԿԱ ԿՊ-221 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԱ ԿՊ-221