Ձուլող բանվորը, 1967, Երևան

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Քանդակ Տեսակ/ժանր՝  Կլոր քանդակ/արձան. անդրի Թանգարան՝  Երվանդ Քոչարի թանգարան Նկարագրություն ՝  Արձանիկ՝ ուղղանկյուն պատվանդանին միաձուլված ձուլող բանվորի և նրա որդու ֆիգուրները: Բանվորի ֆիգուրը քանդակած տղայի ֆիգուրից հետ, ձախ ոտքը հպած տղայի ֆիգուրին, աջը հետ, կողք դրած: Աջ ձեռքին մուրճ՝ հպած ազդրին, ձախ ձեռքը դրած տղայի գլխին: Տղայի ֆիգուրը գլխից ներքև պոկված: Նյութը՝ պլաստիլին: Տեխնիկան՝ ծեփում: Չափսը՝ 50 x 60 x 10: Վիճակը՝ վատ: Կարիք ունի վերականգնման: Հեղինակ՝  Երվանդ Քոչար /1899-1979/ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔԹ Հիմնական հաշվառանիշ՝  ԵՔԹ - 56 Բաժնեհաշվառանիշ՝  Ք.Ֆ. - 10