«Ղ. Աղայանի փողոց»

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Բնանկար Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Բնանկարի ժանրի աշխատանք է: Պատկերված է դեպի խորությունը գնացող մի փողոց, երկու կողմից մեկ-երկու հարկանի տներ են, փողոցը բազմամարդ է: Աջ կողմում կտավի լայնությամբ պատկերված է փայտե էլեկտրական սյուն: Ձախից ներքևում գրություն՝ «1943»: Հեղինակ՝  Եսայան Խաչատուր Հակոբի /1909-1977/ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1943 թ. Նյութը՝  Ստվարաթուղթ, յուղաներկ Չափս՝  20 x 20 սմ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 982