Ղազանչյան Հովհաննես. նամակ Հովհաննես Թումանյանին

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Նամակ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Հովհաննես Ղազանչյանի շնորհավորական նամակը Հովհաննես Թումանյանի ծննդյան 50-ամյակի առիթով, Թիֆլիս, 20 փետրվարի, 1919 թ.։ Ինքնագիր՝ գրված է տողանի երկծալ թղթի 3 էջին մանուշակագույն թանաքով։ Նամակը գրված է առաջին էջին - 18 տող, սկսվում է «Հարգելի բանաստեղծ» տողով, ավարտվում՝ «Տփխիս, Գոգոլևսկի փողոց, N 10» տողով։ Երկրորդ և երրորդ էջերին նամակագրի բանաստեղծությունն է՝ նվիրված Թումանյանին։ Երկրորդ էջին - 18 տող, երրորդ էջին - 9 տող։ Բանաստեղծությունն սկսվում է «Նվէր Յովհաննէս Թումանեանցին» տողերով, ավարտվում. «Քար սրտերս ծաղկացրու» տողով և հեղինակի ստորագրությամբ: Հեղինակ՝  Ղազանչյան Հովհաննես Լայնություն (սմ)՝  13,4 Նյութը՝  թուղթ, մանուշակագույն թանաք Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1919 Էջ՝  3 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  1082/I/6