Ղազար Փարպեցու Պատմություն Հայոց և Թուղթ առ Վահան Մամիկոնյան

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Ղազարայ Փարպեցւոյ Պատմութիւն Հայոց եւ Թուղթ առ Վահան Մամիկոնեան Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Ղազար Փարպեցի. Ղազարայ Փարպեցւոյ Պատմութիւն Հայոց և Թուղթ առ Վահան Մամիկոնեան.- ի Վենետիկ, 1891, ի վանս Սրբոյն Ղազարու: Կազմը կոշտ է, բաց ու մուգ շագանակագույն՝ մարմարե մակատեսքով, մամլաթղթից: Կռնակը լայն է, կաշվե, կազմերեսներին հարող հատվածները՝ մուգ, իսկ հիմնական հատվածը՝ բաց դարչնագույն: Կռնակի վերևի մասում ոսկեգույն տառերով դրոշմված է վերնագիրը, ներքևում՝ «Մ. Բ.» անվանատառերը: Երկրորդ տիտղոսաթերթի կենտրոնում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Կազմերեսները և կռնակը խունացած ու տեղ-տեղ մաշված են, մի քանի էջերին կան սնկահետքեր: Հեղինակ՝  Ղազար Փարպեցի Էջ՝  (Ե-ԺԸ), 719 Նյութը՝  թուղթ, մամլարաթուղթ, կաշի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1891 Լայնություն (սմ)՝  7,8 Երկարություն (սմ)՝  11,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/548