Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Փոստային կապի միջոցներ
Տեսակ/ժանր՝
Նամականիշ
Թանգարան՝ Հայաստանի ազգային գրադարանՆկարագրություն ՝
2005 թ. փետրվարի 4-ին շրջանառության մեջ է դրվել «Ղարաբաղի ձի» թեմային նվիրված նամականիշ: Մինչև 19-րդ դարը Ղարաբաղը մեծ և կարևորագույն համբավ էր վայելում ձիաբուծության բնագավառում, ինչը հնարավորություն տվեց ստեղծել ձիերի յուրահատուկ ցեղ՝ Ղարաաբաղի ձի: Ղարաբաղյան ձին մեծ չէ, ունի հեծական ձիուն բնորոշ կառուցվածք, ամրակազմ է, մկանները լավ զարգացած են, գլուխը մեծ չէ, արտահայտված դիմագծերով, աչքերը աշխույժ: Գոտկատեղը ուղիղ է, կարճ և լայն, կրծքավանդակը խորն է: Վերջույթները ունեն ճիշտ դրվածք, երբեմն թրաձև, մաշկը նուրբ է, մազածածկույթը փափուկ և փայլուն, ճակատափունջը, բաշը և պոչը նոսր են: Գույնը շագանակագույն է ՝ ոսկեգույն կիտրոնի երանգով: Հովատակների միջին չափումները կազմում են՝ բարձրությունը 147 սմ, իրանի երկարությունը՝ 149 սմ, կրծքավանդակի փաթը՝ 169 սմ, նախադաստակի փաթը՝ 18,6 սմ: LG
Նյութը՝ Թուղթ, սանրավորՉափս՝ 3,2x3,2 սմՆկարիչ-Ձևավորող՝ Մարտիրոսյան ԳարեգինՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 2005Նկարագրություն՝ Ղարաբաղի ձի: Անվանական արժեքը՝ 350 ՀՀ դրամՏպարան՝ Cartor Security PrintingՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ՀԱԳ
Բաժնեհաշվառանիշ՝
68-Նամ.