Ղարիբ Կեսերյանի նամակը ուղղված Իշխանին

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փաստաթղթեր Տեսակ/ժանր՝  Նամակ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Գրված է ձեռագիր ֆրանսերեն, փոքրիկ ուղղանկյունաձև վանդակներ ունեցող սպիտակ թղթի վրա, որը գրել է Կ․ Պոլսի բնակիչ Ղարիբ Կեսերյանը՝ ուղղված Իշխանին։ Կեսերյանը իր բարեկամին գրած նամակում վերհիշում է Վանում միասին անցկացրած ամենալավ տարիները։ Նամակում հեղինակը խոսում է Վռամյան Էֆենդիի մասին, որի հետ երեկ էր հանդիպել, Իզզել բեյի, ինչպես նաև Բիթլիսի դեպքերի մասին։ Ներքևում գրված է հեղինակի անուն ազգանունը և հայերեն՝ Պանկալի, Կ․ Պոլիս, բնակարան № 5։ Այն գրվել է 1914 թ․ ապրիլի 15-ին։ Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1914թ. Նվիրատու՝  Սաթենիկ Աղասու Գալոյան Չափս՝  13*17 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6739/38 Բաժնեհաշվառանիշ՝  Փ-224