Ճակատ անմահից: Զեղերական արկածից Յոբայ Արդարոյն հագներգությամբ չափավորյալ ի համբերություն և ի խրատ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Ճակատ անմահից: Զեղերական արկածից Յոբայ Արդարոյն հագներգութեամբ չափաւորեալ 'ի համբերութիւն և 'ի խրատ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Աշխատասիրեաց Աղէքսանդր վարդապետ Արարատեան, փոխանորդ ընդհանուր Հոգևորական կառավարչի 'ի վերակացութիւն Հոգևորական շինութեանց Հայ Կաթոլիկաց. Ճակատ անմահից: Զեղերական արկածից Յոբայ Արդարոյն հագներգութեամբ չափաւորեալ 'ի համբերութիւն և 'ի խրատ. 'Ի հայրապետութեան տեառն Ներսիսի Վեհափառ Կաթուղիկոսի ամենայն հայոց. Արդեամբք և ծախիւք Ալաստանցի Գ. հանգուցեալ Տեառն Հովհաննու Սաղաթելեան և Պարկեշտուհի կողակցի նորա Սրբոհունի. - 'ի Տփխիս, 1850, 'ի տպարանի Պ. Պ. Ղուլեանց և Շահմուրադեանց: Շապիկը բաց մոխրագույն թղթից է: Առաջին կազմերեսին պատկերված է սև մանր նախշերով լայն ուղղանկյուն շրջանակ, որի կենտրոնում տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները: Տիտղոսաթերթի ներքևի աջ մասում և վերջին էջ 169-ի ներքևի լուսանցքում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Շապիկը և էջերը խունացած են, որոշ էջերին կան ջրահետքեր ու սնկահետքեր: Հեղինակ՝  Արարատյան Ա. Էջ՝  169 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1850 Լայնություն (սմ)՝  13,2 Երկարություն (սմ)՝  21,3 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/346