Ճանապարհորդութիւն Մեսրովբայ Դ. Թաղիդեանց վ. ա. սարկաւագի Սրբոյ Էջմիածնի 'ի Հայս: Հատոր առաջին

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Հնատիպ գիրք Բնօրինակի անվանում՝  Ճանապարհորդութիւն Մեսրովբայ Դ. Թաղիդեանց վ. ա. սարկաւագի Սրբոյ Էջմիածնի 'ի Հայս: Հատոր առաջին Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Ճանապարհորդութիւն Մեսրովբայ Դ. Թաղիդեանց վ. ա. սարկաւագի Սրբոյ Էջմիածնի 'ի Հայս: Հատոր առաջին. Տպագրեալ արդեամբք ազգի մերոյ 'ի սփիւռս Հնդկաց. 'Ի հայրապետութեան տեառն Ներսեսի Ազգասիրի Կաթուղիկոսի Ամենայն հայոց. - 'Ի Կալկաթա, 1847, 'ի տպարանի Արարատեան ընկերութեան: Շապիկը մոխրականաչավուն ամուր թղթից է: Առաջին կազմերեսին պատկերված է սև մանր նախշերով ուղղանկյուն շրջանակ, որի ներսում տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները: Նույն շրջանակը պատկերված է նաև վերջին կազմերեսին, որի կենտրոնում տպագրված է հրատարակչի ազդագիրը: Առաջին ֆորզացի ներքևի աջ մասում և վերջին էջ 382-ի ներքևի լուսանցքում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Էջ 333-ի վերևից 7-րդ տողում Հովհ. Թումանյանի ձեռքով ընդգծված է «Ուտէացւոց» բառը և տողի մոտ հարցական նշան է դրված: Կազմերեսները խունացած են, կեղտաբծերով, եզրերը` մաշված, կռնակը նույնպես մաշված է: Հեղինակ՝  Թաղիադյան Մ. Էջ՝  (Ա-Ը), 382 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1847 Լայնություն (սմ)՝  11,8 Երկարություն (սմ)՝  18,3 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/66-1