Ճաշարանում երեքով

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Կենցաղային Թանգարան՝  Երվանդ Քոչարի թանգարան Նկարագրություն ՝  Առաջին պլանում երկնագույն, դեղին, մոխրագույն քսվածքներով, քառանկյուն, փայտե սեղանի շուրջ նստած երեք տղամարդու ֆիգուրների միջև շշեր՝ մուգ կանաչ երանգավորմամբ: Ֆիգուրների դեմքերը՝ ընդհանրացված երանգներով: Ձախակողմյան տղամարդը՝ նստած, ձախ արմունկը հենած սեղանին, ձեռքը՝ գլխին, աջ ձեռքը դրած ծնկին: Մուգ կապտականաչավուն կոստյումով, սպիտակ վերնաշապիկով, մազերը՝ սև: Կենտրոնում նստած տղամարդու ձեռքին կանաչավուն շիշ: Դիմահայաց, կլորավուն դեմքով շագանակագույն, լայնեզր, կանաչ երիզով գլխարկով, օքրահագույն, կանաչ երիզով վերնահագուստով, սպիտակ վերնաշապիկով: Աջակողմյան տղամարդը՝ պատկերված ձախ կիսադեմով, գլուխը, ձախ թևը դրած սեղանին: Մոխրագույն գլխարկով, սև մազերով, մուգ կապտականաչավուն տաբատով, վառ կապույտ բլուզով: Հետին պլանում ճաշարանի մուգ շագանակագույնով շրջանակված ապակիներով պատուհաններ, ներքևի հատվածում ձևավորված երկու հորիզոնական բարակ գծերով և հաստ կամարներով՝ վրան «ОБЪДЪ» մակագրությունը շրջուն տառերով: Կամարներից վեր ապակիներից երևացող շենքերի արտացոլումներ՝ դեղին, կապույտ, վարդագույն, սպիտակ, մոխրագույն երանգներով: Անստորագիր: Հեղինակ՝  Երվանդ Քոչար /1899 - 1979/ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Թիֆլիս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1920 Նյութը՝  Ստվարաթուղթ, յուղաներկ Չափս՝  28 x 29,5 Նվիրատու՝  Մանիկ Մկրտչյան-Քոչար Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔԹ Հիմնական հաշվառանիշ՝  ԵՔԹ - 41 Բաժնեհաշվառանիշ՝  Գ.Ֆ. - 18