Ճաշի ափսե

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Խոհանոցային սպասք Տեսակ/ժանր՝  Ափսե Թանգարան՝  «Ցեղասպանության թանգարան ինստիտուտ» հիմադրամ Նկարագրություն ՝  Պատկանել է Հայոց ցեղասպանությունը վերապրած վանեցի Սենեքերիմյան ընտանիքին։ Ափսեն երիզված է բալագույն ներկով, նկարազարդված է իրար միահյուսված շեփորի, թմբուկի, կարմիր դրոշի պատկերով, որին հանդիպակաց՝ կիսադեմով երիտասարդ տղա՝ շեփորը բերանին, կողքին՝ երիտասարդ աղջիկ՝ վզկապով։ «Արևելքի պիոներներ» կամ «Թուրքմենիայի առաջին պիոներները» հավաքածուից։ Հարթ շուրթով, ցածր նստուկով։ Մասսայական արտադրություն։ Արտադրողի անվանումը՝  Բուդյանսկի հախճապակու գործարան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Սովետական Միություն Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1927-1934 թթ․ Նյութը՝  հախճապակի՝ ջնարակապատ Տրամագիծ (սմ)՝  24 Բարձրություն (սմ)՝  5.5 Հաստություն (սմ)՝  0.5 Նվիրատու՝  Մարիետա Սենեքերիմյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀՑԹԻ Բաժնեհաշվառանիշ՝  295