Թեմա՝
Զարդեր
Ենթաթեմա՝
Գոտկազարդ
Տեսակ/ժանր՝
Ճարմանդ
Բնօրինակի անվանում՝
Ճարմանդ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Երկմաս, բավականին մեծ ճարմանդ է, որի յուրաքանչյուր մաս իրենից ներկայացնում է երկարավուն, ուղղանկյուն զարդատախտակ, որոնք իրար են միանում կեռիկների և օղակների միջոցով: Ճարմանդի մասերից մեկը կից ունի ութաձև հավելված, որի կենտրոնական մասում ամրացված է մի մեծ սերդոլիկ, իսկ երկու թևին՝ մեկական հյուսածո, հատիկանախշ գմբեթաձև ելուստ: Ճարմանդի մասերի կենտրոններն ունեն հյուսածո, հատիկանախշ, քառանկյուն, վերադիր զարդատախտակ, որի չորս անկյունում ամրացված են մեկական փիրուզներ: Ճարմանդի զարդատախտակների եզրերը հատիկանախշ են և հարդարված քառաթև դրվագազարդ զարդահորինվածքներով: Ստորին մասում ունեն օղակներ, որտեղից կախված են եղել զարդ-կախիկներ:
Լայնություն (սմ)՝ 8.5Երկարություն (սմ)՝ 19Նյութը՝ արծաթ, փիրուզ, սերդոլիկՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԱրցախՀայտնաբերման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ XIX դարՀայտնաբերման ժամանակը՝ 1988թ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
7333
Բաժնեհաշվառանիշ՝
ԹՄ-802