Ճարմանդ

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գոտկազարդ Տեսակ/ժանր՝  Ճարմանդ Բնօրինակի անվանում՝  Ճարմանդ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Բաղկացած է արծաթյա երկու զարդատախտակից, որոնցից մեկը կից ունի շրջանաձև մաս, որի կենտրոնում կա կոնաձև խոշոր ելուստ: Զարդատախտակները և շրջանաձև մասը երիզված են քառակուսաձև ելուստներով և կետանախշ գծերով: Տախտակների վրա ճնշման կամ սեղմման միջոցով ամրացված են երեքական երկգլուխ թռչնապատկերներ: Ունի սևադապատ մասեր: Նյութը՝  արծաթ,սևադ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հյուսիսային Կովկաս կամ Արցախ Հայտնաբերման վայրը՝  Կիրովական Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դարի վերջ Քաշ (գր)՝  147.1 Հայտնաբերման ժամանակը՝  1978թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  180/4 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-31