Ճարմանդ

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գոտկազարդ Տեսակ/ժանր՝  Ճարմանդ Բնօրինակի անվանում՝  Ճարմանդ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կազմված է ուղղանկյունաձև 2 զարդատախտակից, որոնցից մեկին կցված է նաև շրջանաձև հավելված։ Բոլոր մասերն ու հավելվածը ունեն խոշոր կոնաձև ելուստներ։ Զարդատախտակները զարդանախշված են դրոշմման եղանակով կատարված մանր երկրաչափական գծանախշերով։ Կենտրոնական մասերն ունեն սևադապատ բուսանախշեր։ Կոնաձև ելուստներն ունեն սևադապատված զարդանախշեր։ Ճարմանդին կից կան նաև 4 հատ ռուսական արծաթյա դրամ՝ 1860-ական թթ, 1 խաչաձև զարդակոճակ (թևերից մեկը ջարդված է), ձվաձև մի զարդատախտակ՝ հագուստի ճարմանդի մի մաս, որի վրա կա նաև ակնաբուն։ Նյութը՝  արծաթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հյուսիսային Կովկաս կամ Արցախ Հայտնաբերման վայրը՝  Գորիս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դար Քաշ (գր)՝  321.9 Հայտնաբերման ժամանակը՝  1979թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  1027/2 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-188