Թեմա՝
Զարդեր
Ենթաթեմա՝
Գոտկազարդ
Տեսակ/ժանր՝
Ճարմանդ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Երկմաս, շրջանաձև զարդաթիթեղներով, որոնք իրար միանում են կեռիկով ու փականով: Զարդաթիթեղների վրա աստվածաշնչյան պատկերներ են: Առաջին զարդաթիթեղին Հիսուսի նվիրագործումն է տաճարին և Հիսուսի մուտքը Երուսաղեմ: Երկրորդին՝ Ավետումն Աստվածածնին և Մոգերի երկրպագությունը: Սրանք ներառված են զարդաշրջանակների մեջ, որոնց վրա հայատառ արձանագրություն է. ‹‹ՅԻՇԱՏԱԿ Է ԱՅՍ ԳՕՏԻԿՍ ԻՄՀԵՀԻ ԱՍՏՎԱԾԱԾՆԱՅ ԵԿԵՂԵՑԻՈՅՆ ԹՎԻՆ ՌՄՀԷ /1828/››:
Նյութը՝ արծաթՍտեղծման/Արտադրման վայրը՝ Փոքր Ասիայի հայաբնակ շրջաններՀայտնաբերման վայրը՝ ԱթենքՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1828թ.Քաշ (գր)՝ 198Տրամագիծ (սմ)՝ ա/ 9.8, բ/ 9.8Նվիրատու՝ Հակոբ ՋելալյանՀայտնաբերման ժամանակը՝ 1995թ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
8229/13ա,բ
Բաժնեհաշվառանիշ՝
ԹՄ-839