«Ճեմուղի»

«Ճեմուղի»

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Տպագրական գրաֆիկա Տեսակ/ժանր՝  Բնանկար Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Կտավը բնանկարի ժանրի աշխատանք է, ուր պատկերված է Երևանի Կասկադը և հարող փողոցները գարնանը: Երևում է դեպի Կասկադ տանող փողոցից մի հատված: Առաջին պլանում պատկերված են ծաղկած ծառեր: Ծառերի սպիտակ ճյուղերի արանքից երևում է բարձրահարկ շենքի վերնամասը և առաջին հարկը: Ետին պլանում պատկերված են Կասկադ համալիրն իր տարբեր հարթակներով և ՀՀ խորհդայնացման 50-ամյակին նվիրված հուշահամալիրից մի հատված: Փողոցի վրա պատկերված են զբոսնող մարդիկ: Առկա են մեղմ գույներ՝ երկնագույն, դարչնագույն, կանաչ, մոխրագույն, սպիտակ երանգները: Ներքևի աջ անկյունում հեղինակի մակագրությունն է ու տարեթիվը: Հեղինակ՝  Պետրոսյան Պետո Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  2014 թ. Նյութը՝  թուղթ, ջրաներկ Չափս՝  28,8 x 32 սմ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 17668